Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
10.10.2013 | 13:13

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի.

. Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ, 9-րդ զանգվածների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

. Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 19, 21, 23, 25, 27, 29, 31 շենքերի, Կարապետյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ